ԱԺ հանձնաժողովը և Ասիական բանկի ներկայացուցիչները քննարկել են օրենսդրական ընթացակարգերի հարցեր

Armenpress 20:34, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փետրվարի 28-ին խորհրդարանում շարունակվել է  «Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրության ընթացակարգերը եւ միջազգային փորձը» թեմայով աշխատաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Ասիական զարգացման բանկի ծրագրի համակարգող Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նման աշխատաժողովների միջոցով իրազեկումը հնարավորություն է ընձեռում որոշումներ կայացնելիս ճիշտ կողմնորոշվել՝ հնարավորինս նվազեցնելով ռիսկային գործոնները: Քննարկվել են մասնավոր նախաձեռնություններին, նորարարություններին, համատեղ ձեռնարկությունների առավելություններին ու թերություններին, հիմնական մարտահրավերներին վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, շնորհակալություն հայտնելով Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին աջակցության համար, հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am