Հետախուզվողը կրակոցներ է արձակել հյուրանոցային համալիրում. ոստիկանությունը նրան բերման է ենթարկել

Armenpress 19:25, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող հետախուզվող անձը կրակոցներ է արձակել հյուրանոցային համալիրներից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից, անձը բերման է ենթարկվել:

«Դավիթաշեն համայնքում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող հետախուզվող անձը կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողները վնասազերծել են և բերել են ոստիկանություն»,-ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Տարվում է քննություն, մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am