Գրետա Թունբերգը կմասնակցի Եվրահանձնաժողովի՝ կլիմային նվիրված նիստին

Armenpress 18:12, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգն ընդունել Է Եվրահանձնաժողովի շրջակա միջավայրի խորհրդի նիստին մասնակցելու հրավերը, որը մարտի 4-ին տեղի կունենա Բրյուսելում: Այդ մասին հայտնել Է ԵՀ-ի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գրետա Թունբերգին հրավիրել են Եվրահանձնաժողովի՝ մարտի 4-ին Բրյուսելում կայանալիք նիստին, որը նվիրված Է կլիմային: Նա ընդունել Է հրավերը»,-ասել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am