Թուրքիայում չեն աշխատում առաջատար սոցցանցերը Իդլիբում իրադրության սրվելու ֆոնին

Armenpress 12:54, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի օգտատերերը շարունակում են դժվարություններ կրել Faceboot-ից, Twitter-ից, Instagram-ից եւ YouTube-ից օգտվելու հարցում այն բանից հետո, երբ հաղորդումներ ստացվեցին սիրիական Իդլիբում 33 թուրք զինվորականների զոհվելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Թուրքիայում սոցցանցերի հասանելիության հետ կապված խնդիրներն սկսվել են գիշերը՝ զինվորականների զոհվելու մասին առաջին հաղորդագրություններից հետո: Անկարայում ՌԻԱ Նովոստիի թղթակցական կետում Երեւանի ժամանակով 11:40-ի դրությամբ առաջվա պես բացակայում Էր առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերի հասանելիությունը:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները սոցցանցեր մուտքն արգելափակել Էին 2016 թվականի հուլիսին խոշոր ահաբեկչական գործողություններից հետո եւ հեղաշրջման փորձի ժամանակ:

Downdetector ծառայության տվյալներով՝ խնդիրներ կան նաեւ շարժական ինտերնետի խոշոր պրովայդերների եւ Google-ի հասանելիության կապակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am