ԱՄՆ-ում պատմել են, թե ինչ մակերեսների վրա Է ավելի երկար պահպանվում կորոնավիրուսը

Armenpress 12:27, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սանիտարական իշխանությունները տարբեր տիպի մակերեսներ են վերլուծել կորոնավիրուսի պահպանվելու տեսակետից: Այդ մասին հայտնել Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պղնձի եւ պողպատի վրա (վիրուսը – խմբ.) պահպանվում Է տիպական ձեւով շուրջ երկու ժամ: Այլ առարկաների՝ թղթի կամ պլաստիկի մակերեսներին՝ ավելի երկար, եւ մենք դա հետազոտում ենք»,- հայտարարել Է Ռեդֆիլդը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում կայացած ունկնդրումների ընթացքում:

Նաեւ, կենտրոնի տնօրենի խոսքով, կենտրոն, որը դաշնային գործակալություն Է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության կառուցվածքում, հենց վարակված մակերեսները, այլ ոչ թե օդակաթիլային ճանապարով վարակի փոխանցումը կարող Էին կորոնավիորուսի բռնկման պատճառը դառնալ Diamond Princess ճամփորդանավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am