1000х90.jpg (78 KB)

Հոնկոնգում քննում են կորոնավիրուսով ընտանի կենդանու հնարավոր վարակման առաջին դեպքը

Armenpress 11:41, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգցի փորձագետները քննում են նոր կորոնավիրուսի՝ մարդուց ընտանի կենդանու հնարավոր փոխանցման առաջին դեպքը: Նախնական թեստերը հայտնաբերել են վարակի առկայության նշաններ շան օրգանիզմում, որը պատկանում Է մի տղամերդու, որի մոտ COVID-19 հիվանդություն են ախտորոշել: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել Է տեղի կառավարության գյուղատնտեսության, ձկնորսության եւ բնության պահպանության դեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տիրոջ հոսպիտալացումից հետո շանը տեղավորել են կենդանիների համար հատուկ կարանտինային կենտրոնում: Անալիզները նրա օգանիզմում ցույց են տվել նոր տիպի կորոնավիրուսի առկայություն, բայց աննշան քանակությամբ: Ըստ որում շան մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել:

«ՆերկայումդԴեպարտամենտը չունի այն բանի (անհերքելի) վկայություններ, թե կենդանիները կարող են ախտահարվել COVID-19 վիրուսով կամ դրա աղբյուր լինել մարդկանց համար»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:

Այժմ Հոնկոնգում հաստատված Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության 93 դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am