Նոր Զելանդիայում եւ Նիգերիայում հաստատվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը

Armenpress 11:39, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել Է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Նրա խոսքը փետրվարի 28-ին մեջբերում Է The New Zealand Herald թերթը:

«Կորոնավիրուսով վարակված մարդը Օքլենդ Է ժամանել փետրվարի 26-ին»,-հավելել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդացած 60-ամյա տղամարդը փետրվարի 26-ին Թեհրանից Բալիով Օքլենդ Է ժամանել Emirates ավիաընկերության չվերթով: Ժամանելու օրը նա շնչուղիների վիրուսային ինֆեկցիայի ախտանիշներով դիմել Է քաղաքային հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունք, որտեղ ավելի ուշ հոսպիտալացվել Է նաեւ նրա ընտանիքը՝ անալիզներ վերցնելու համար:

Ավելի ուշ երկրի երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտնել Է, որ պացիենտի ընտանիքի անդամների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել: Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը նույնպես հայտնել Է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Համապատասխան ծանուցումը փետրվարի 28-ին հրապարակվել Է Twitter-ում գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Առողջապահության դաշնային նախարարությունը հաստատել Է կորոնավիրուսով վարակման դեպքը: Այն հաստատվել Է Լագոսի նահանգում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել Է The Nationсо թերթը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ, հիվանդությամբ հոսպիտալացվել Է Միլանից ժամանած Իտալիայի մի քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am