Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. վարչապետը պաստառ է հրապարակել

Armenpress 11:04, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաստառի լուսանկար է հրապարակել, որում ներկայացված են կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը պաստառին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եւ, եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները, չի էլ գրանցվի: Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել»,- գրել է Փաշինյանը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am