«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախի նախագահի թեկնածուներն սկսել են հանդիպումները

Armenpress 21:57, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախում արդեն մեկնարկել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որին ձեռնամուխ են եղել ինչպես ԱՀ նախագահի թեկնածուները, այնպես էլ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները:

Նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն իր թիմակիցների եւ համակիրների հետ երթով շարժվել է դեպի Ստեփանակերտի Մայր տաճար` Սուրբ Հովանի եկեղեցի եւ մոմավառությունից հետո հանդիպել ընտրողներին: Թեկնածուներից՝ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քարոզարշավն սկսել է հայտարարությամբ, որտեղ մասնավորապես կարեւորել է քարոզարշավի  քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը:                                  

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի նախընտրական առաջին հանդիպումը կայացել է երկրի հարավային թեւի` Երիցվանք, Կովսական, Միջնավան եւ Հայկազյան համայնքներում ապրող քաղաքացիների հետ: «Մարդը գերագույն արժեք է». նախագահական քարոզարշավի ժամանակ այս կարգախոսն է ընտրել Քրիստին Բալայանը:  Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր նախընտրական քարոզարշավը սկսել է «Մենք ենք, մեր լեռները» խորհրդանշական կոթողի տարածքից, ուր այցելել է թոռնիկների հետ: «Երկրում բացառել կոռուպցիան, պետական պաշտոնի եւ բիզնեսի համատեղումը, բացառել մենաշնորհները եւ տնտեսությունը դարձնել մրցակցային»,- նշված է ԱՀ նախագահ թեկնածու Սերգեյ Ամիրյանի նախընտրական ծրագրում: Արցախի մայր բուհում ունեցած հանդիպմանը նախագահի թեկնածու, Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն անդրադարձել է նախընտրական ծրագրի առաջնահերթություններին: Նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը համապետական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին օրն այցելել է հայրենի Մարտունու շրջանի Աշան համայնք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am