«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն

Armenpress 21:42, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «բենզին» եւ դիզվառելիք» ապրանքային շուկաների ուսումնասիրության ընթացքում որոշ խնդիրներ է վեր հանել, որոնք թեեւ այլ լիազոր մարմինների իրավասությունների շրջանակներում են, սակայն անուղղակիորեն բացասաբար են ազդում այս ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի վրա։ Մասնավորապես՝ դիտարկումները ցույց են տվել, որ բենզինի եւ դիզելային վառելիքի որոշ մանրածախ իրացման կետերում թերլցումներ են արվում, իսկ որոշ դեպքերում իրացվող վառելիքի որակական հատկանիշները չեն համապատասխանում սահմանված պահանջներին։ «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս է պատճառվում թե՛ սպառողներին եւ թե՛ այլ բարեխիղճ տնտեսվարողների»,-պարզաբանել է ՏՄՊՊՀ նախագահ  Գեղամ Գեւորգյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ ՏՄՊՊՀ-ն առաջարկում է լիազոր մարմինների հետ իրականացնել համատեղ գործողություններ եւ բացահայտել ինչպես թերլցման, այնպես էլ որակի չափանիշներին չհամապատասխանող վառելիքի իրացման հնարավոր բոլոր դեպքերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am