«Աստղիկ» ԲԿ-ում հերքում են երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացու մահվան լուրերը

Armenpress 17:11, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղիկ» բժշկական կենտրոնում փետրվարի 27-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացի չի մահացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի PR մասնագետ Լուսինե Պետրոսյանը հերքեց մամուլում տարածված լուրը, թե ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացի է մահացել:

«Տեղեկությունները սուտ են, չգիտեմ ինչպես է նման տեղեկություն տարածվել, այդպիսի բան չկա: Մեր ԲԿ-ում Իրանի քաղաքացի երկկողմանի թոքաբորբով վերջին օրերին չի հոսպիտալացվել և չի մահացել»,- նշեց PR մասնագետը:

Հարցին, արդյոք նմանատիպ ախտորոշմամբ մահվան դեպք գրանցվե՞լ է իրենց հիվանդանոցում, Պետրոսյանը շեշտեց, որ իրենք այդ մասին ոչինչ չեն կարող ասել:

«Այս պահին փորձում ենք տեղեկություններ ճշտել՝ արդյո՞ք այլ քաղաքացի թոքաբորբով մահացել է, թե ոչ: Սակայն վստահաբար հերքում ենք Իրանի քաղաքացու մահվան մասին լուրը»,- եզրափակեց «Աստղիկ» ԲԿ-ի PR մասնագետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am