1000х90.jpg (78 KB)

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պատճառով խուսափել 5 երկիր այցելելուց

Armenpress 15:13, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: 

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am