1000х90.jpg (78 KB)

ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Լևոն Զուրաբյանի դեմ

Armenpress 15:00, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատական հայց է ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի դեմ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Datalex» դատական տեղեկատվական համակարգից: «Լուսավոր Հայաստանի» հայցադիմումը  պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին է: Հայցը ներկայացվել է փետրվարի 27-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Ավելի վաղ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծումը կապել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ, ինչը  և դատական վեճի պատճառ է հանդիսացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am