1000х90.jpg (78 KB)

Իրանցի եւս մեկ խորհրդարանական Է վարակվել կորոնավիրուսով

Armenpress 14:15, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտնել Է, որ վարակվել Է կորոնավիրուսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո, պարզվեց, որ կորոնավիրուսի թեստն ինձ մոտ դրական Է, անհանգստանալ չարժե, ես կարանտինի մեջ եմ: Աստված տա, որ մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը»,-ասել Է պատգամավորը, որի հայտարարության տեսանյութը հրապարակվել Է IRIB հեռուստառադիոընկերության Telegram-ալիքով: Զուլնուրը պատգամավոր Է Ղոմից. քաղաք եւ համանուն նահանգ, որտեղ ներկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշն առավել մեծն Է:

Ավելի վաղ իրանցի մեկ այլ խորհրդարանական՝ Մահմուդ Սադեքին Էր հայտնել, որ վարակվել Է կորոնավիրուսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am