Վիեննայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Kronen Zeitung

Armenpress 14:02, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին հաստատված դեպքը: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է Kronen Zeitung հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ 72-ամյա տղամարդը կարանտինի Է ենթարկվել Ավստրիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Փետրվարի 25-ին Ավստրիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Տիրոլի դաշնային երկրամասում Իտալիայի երկու քաղաքացիների մոտ: Զույգը ժամանել Էր Իտալիայի Լոմբարդիայի մարզից:

Ներկայում նրանք կարանտինի մեջ են, վարակվածների վիճակը գնահատվում Է որպես կայուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am