Պեկինում հայտարարել են, թե կորոնավիրուսի համաճարակը կարող Էր սկիզբ առնել ոչ Չինաստանում

Armenpress 12:48, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի համաճարակի սկզբնական աղբյուրը պարտադիր չԷ, որ լիներ Չինաստանում, չնայած այն բանին, որ հիվանդության բռնկումն առաջին անգամ արձանագրվել Է ՉԺՀ-ի տարածքում: Փետրվարի 27-ին կայացած մամուլի ասոլիսում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի թոքաբորբի տարածման դեմ պայքարի հատուկ հանձանաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:

«Երբ մենք կանխատեսումներ կամ ենթադրություններ ենք անում համաճարակի վերաբերյալ, առաջին հերթին նկատի ենք առնում Չինաստանը եւ չենք դիտարկում այլ երկրներ: Այժմ արտասահմանում Էլ են առաջացել (կորոնավիրուսի տարածման) իրավիճակներ»,- ասել Է նա: «Համաճարակի բռնկումն առաջին անգամ ի հայտ Է եկել ՉԺՀ-ում, սակայն պարտադիր չԷ, որ այն առաջացած լինի Չինաստանում»,- հավելել Է Չժուն Նանշանը: Նա նաեւ նշել Է, որ «նոր տիպի կորոնավիրուսի աղբյուրն առաջվա պես մնում Է չպարզված: Թե հատկապես ինչպես Է հայտնվել նոր կորոնավիրուսը, մինչ օրս հասկանալի չԷ: Մենք չգիտենեք, թե արդյոք այն ավելի վաղ գոյություն Է ունեցել»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել են Չինաստանի իշխանությունները, «կորոնավիրուսի սկզբնաղբյուրը պարզված չԷ, սակայն հավանականություն կա, որ դրա գլխավոր տարածողները չղջիկներն են, իսկ կողմնակի տարածողները՝ պանգոլինները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am