Դել Պիերոն Երևանում էր տրանզիտ վիզա ստանալու նպատակով. նա մեկնել է Մոսկվա

Armenpress 12:47, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Հայաստանում էր տրանզիտ վիզա ստանալու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը` հավելելով, որ նա արդեն Հայաստանում չէ:

Հայտնի սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը «Ինստագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Ալեսանդրո Դել Պիերոյի հետ: Լուսանկարի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Դել Պիերոն Երևանից Մոսկվա է մեկնել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է: «Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում դել Պիերոն տեսանյութ էր հրապարակել Երևանի տեսարանով, որում  երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ՝ «Բարի լույս, Երևան»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am