1000х90.jpg (78 KB)

Վրաստանի վարչապետը խուճապի պատճառ չի տեսնում երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքից հետո

Armenpress 11:22, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել Է, որ կորոնավիրուսի կապակցությամբ խուճապի մատնվելու պատճառ չկա, առողջապահության նախարարությունը եւ համապատասխան մյուս գերատեսչությունները համակարգված կերպով վերահսկում են իրադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 26-ի երեկոյան Վրաստանում հաստատվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Պացիենտը Վրաստանի 50-ամյա քաղաքացի Է, որը եկել Է Իրանից: Նա Վրաստան Է հասել Ադրբեջանի տարածքով: Վարչապետը նշել Է, որ հունվարի 28-ին ստեղծված համակարգող խորհրդի ակտիվ աշխատանքի շնորհիվ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել Է սահմանին, եւ վարակվածը փաստորեն հնարավորություն չի ունեցել շփվելու Վրաստանի քաղաքացիների հետ:

«Դա առաջին դեպքն Էր, որը գրանցվեց հենց սահմանին, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության աշխատակիցներին, ինչպես նաեւ մաքսավորներին եւ սահմանապահ ծառայության աշխատակիցներին»,-հայտարարել Է Գախարիան:

Վարակված քաղաքացու հետ շփված մաքսավորներն ուղարկվել են կարանտին: Ադրբեջանում կարանտինի մեջ են հայտնվել նաեւ հիվանդացածի ուղեկիցները: Վրաստանի քաղաքացու եւս մեկ ուղեկից տեղավորվել Է ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա մոտ կորոնավիրուսով վարակում չի հայտնաբերվել, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am