Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում եւ Էստոնիայում

Armenpress 10:35, 27 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն Է գրանցվել Դանիայում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակվածը վերջերս Է երկիր վերադարձել Իտալիայի հյուսիսի լեռնադահուկային առաողջարանում հանգստանալուց հետո: Տղամարդը տնային կարանտինում Է:

Նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել Է Էստոնիայում: Այդ մասին այսօր հայտնել Է երկրի սոցիալական գործերի նախարար Տանել Կիյկը:

«Այսօր առավոտյան տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ Էստոնիայում փետրվարի 26-ի երեկոյի դրությամբ հայտնաբերվել Է առաջին վարակվածը,- հայտարարել Է նա ETV հեռուստաալիքին:- Խոսքը վերաբերում Է Էստոնիայի մշտական մի բնակչի, որը նրա քաղաքացին չԷ: Ավելի ստույգ տեղեկատվություն կտրամադրի առողջապահության դեպարտամենտը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am