1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել

Armenpress 21:25, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բնապահպանական կրթությունը միայն կրթական համակարգի տարբեր մակարդակներում տարվող պրոցեսը չէ:  Նրա բուն նպատակը մարդու վարքագծի փոփոխությունն է: Դրան հասնելու համար միայն գիտելիքներ փոխանցելն արդյունավետ չէ, եւ այստեղ առաջնայնություն են ստանում գործնական մասնակցային եւ քաղաքացիական բաղադրիչները:

Կրթական համակարգի  վիճակի վերլուծության արդյունքները թելադրեցին 2018 թ. մշակված ռազմավարության  հիմնական շեշտադրումները՝ լրացուցիչ,  ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթության զարգացման առաջնահերթությունը:

 Ռազմավարությամբ առաջարկվող կրթության այս ձեւերի զարգացման միջոցները նպատակաուղղվելու են քաղաքացիների  աշխատանքային գործունեության եւ էկոլոգիական մարտահրավերների միջեւ կապի ուժեղացմանը, որոշումներ ընդունողների մոտ էկոլոգիական գրագիտության խրախուսմանը: Փաստաթղթով  մեխանիզմներ են նախանշվում կրթության բոլոր մակարդակների միջեւ ինֆորմալ հարթակների ձեւավորման համար: Ինֆորմալ կրթության առաջնային վայրեր են համարվում ընտանիքները, բակերը եւ համայնքները, որտեղ մարդիկ անցկացնում են իրենց ժամանակի հիմնական մասը: Այստեղ է, որ պետք է  ներդրվեն համապատասխան մեխանիզմներ եւ խթանման գործիքներ, արժեքային համակարգ, որը հասարակության շրջանում կբարձրացնի սերը շրջակա միջավայրի հանդեպ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am