Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 139-ի, գրանցվել Է մահվան 19 դեպք

Armenpress 13:57, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 139-ի, նրանցից 19-ը հոգի մահացել են: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկվանից մինչեւ փետրվարի 26-ի կեսօրը հաստատվել Է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք: Այս 44 դեպքի հաշվառմամբ վարակվածների թիվը հասնում Է 139-ի»,-ասել Է նա իրանական հեռուստատեսության եթերում: Ջահանփուրը նաեւ հայտնել Է կորոնավիրուսի նոր չորս զոհի մասին: Այդպիսով մահացածների ընդհանուր թիվը հասել Է 19-ի: 44 դեպքով վարակվածների թվի ավելացումն ամենաբարձր ցուցանիշն Է դարձել փետրվարի 19-ից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am