Նախատեսվում է հիմնանորոգել Արարատի և Վայոց ձորի մարզերն իրար կապող ճանապարհահատվածը

Armenpress 12:38, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին հիմնանորոգվելու է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերն իրար կապող 9 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«2020 թվականին Զանգակատան հատվածում՝ 9 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը հիմնանորոգվելու է, և Արարատի մարզը Վայոց ձորի մարզին կապող ճանապարհի այդ հատվածում այլևս անհարմարություններ չենք ունենա: Հիմնանորոգվելու են նաև հանրապետական նշանակության ճանապարհներ»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հիմնանորոգվելու է ընդհանուր առմամբ 500 կմ ճանապարհահատված, որից 27 կմ-ն բաժին է հասնում Արարատի մարզին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am