ՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Չելսի»-ին. «Նապոլի»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 08:57, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ 1/8 եզրափակիչի ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Չելսի»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Բավարիա»-ին՝ պարտվեց 0:3 խոշոր հաշվով: Մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գնաբին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լևանդովսկին:

Օրվա մյուս խաղում «Բարսելոնա»-ն, հյուրընկալվելով «Նապոլի»-ին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Կատալոնական թիմից գոլը խփեց Գրիզմանը, իսկ «Նապոլի»-ից`Մերտենսը:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am