Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 8 տոկոսով

Armenpress 17:48, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2020-ի հունվարին 8.2 տոկոսով ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստացում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ–օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական տվյալները: 

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվարի կազմել է 479 մլն դոլար: Ընդ որում` արտահանման ծավալը հունվարին եղել է  173.8 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճելով 20.4 տոկոսով: Ներմուծման ծավալներում հունվարին ևս արձանագրվել է աճ՝  2.2 տոկոսով: Ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 305.2 մլն դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am