Խորվաթիայի իշխանությունները հայտնել են երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին

Armenpress 17:10, 25 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հաստատել Է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է Jutarnji list ազգային թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խոսքը մի երիտասարդի մասին Է: Հիվանդությունը թեթեւ Է ընթանում: Ներկայում նա իրեն լավ Է զգում»,-հայտարարել Է Պլենկովիչը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, վարակվածը գտնվում Է հիվանդանոցում: Ինչպես ճշտել Է Խորվաթիայի առողջապահության նախարար Վիլլի Բերոշը, պացիենտը 19-21 տարեկան Է, փետրվարին նա այցելել Է Միլան: Բերոշի խոսքով՝ Խորվաթիայի իշխանությունները պլանավորում են կարանտինի ենթարկել այն բոլոր անձանց, որոնք անմիջական շմման մեջ են եղել այդ մարդու հետ: Սպասվում են եւս ինն անձանց անալիզների արդյունքները, որոնք վերջերս են ժամանել Իտալիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am