Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 283-ի

Armenpress 16:35, 25 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 283-ի, ներառյալ մահվան ութ դեպքը: Այդ մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ընդամենն Իտալիայի տարածքում գրանցված Է վարակման 283 դեպք, յոթ մահ, մեկ մարդ ապաքինվել Է»,-ասել Է Բորելին: Նա ճշտել Է, որ հիվանդացածներն առավել շատ են Լոմբարդիայում՝ 212 մարդ, Վենետոյում՝ 38, եւ Էմիլիա-Ռոմանիեում՝ 23 մարդ: Բորելին հավելել Է, որ վարակման աշխարհագրությունը ներառել Է Տոսկանան, որտեղ երկու դեպք Է հայտնաբերվել Ֆլորենցիայում եւ Պիստոյեում, եւ Սիցիլիան, որտեղ զբոսաշրջիկ Է հոսպիտալացվել Լոմբարդիայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am