Ավստրիայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

Armenpress 16:25, 25 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսով վարակման երկու հաստատված դեպք Է առաջին անգամ գրանցվել Ավստրիայի արեւմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է Ավստրիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով Տիրոլի նահանգապետ Գյունտեր Պլատերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դա դարձել Է Ավստրիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Երկու վարակվածներն իրենք են դիմել բուժհաստատություն՝ բարձր ջերմությամբ: Նրանց վիճակը գնահատվում Է որպես կայուն: Վարակվածներից մեկը, նախնական տվյալներով, ժամանել Է Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային տարածաշրջանից, որտեղ նույնպես վարակման դեպքեր են գրանցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am