Կանարներում հարյուրավոր զբոսաշրջիկների են մեկուսացրել հյուրանոցում կորոնավիրուսի պատճառով

Armenpress 15:51, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սանտա Կրուս դե Տեներիֆեի նահանգի (Կանարյան կղզիներ) H10 Costa Adeje Palace հյուրանոցում գտնվող հարյուրավոր զբոսաշրջիկներ Covid-19 կորոնավիրուսի առկայության անալիզներ են տալիս: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել Է Մեծ Բրիտանիայի Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հյուրանոցը մեկուսացրել Էին այն բանից հետո, երբ իտալացի զբոսաշրջիկի մոտ կորոնավիրուս Էր ախտորոշվել: «Այն ամենն, ինչ մեզ ասացին. մնացեք ձեր տեղերում»,- մեջբերում Է Sky News-ը հյուրանոցում գտնվող բրիտանացի զբոսաշրջիկի խոսքը: Հաղորդագրության մեջ նաեւ նշված Է, որ չորսաստղանի հյուրանոցում, նախնական տվյալներով, մեկուսացված Է մնացել շուրջ հազար հանգստացող:

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին բժշկական ծառայություններն ստուգում են բոլոր նրանց, ովքեր կարող են շփված լինել վարակվածի հետ: Նաեւ նրա հետ եղել Է մի կին, որն այժմ գտնվում Է հսկողության տակ: Այդ միջադեպն Իսպանիայում կորոնավիրուսով վարակման երրորդ հաստատված դեպքն Է, հիշեցնում Է Sky News-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am