1000х90.jpg (78 KB)

Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում  

Armenpress 13:36, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակով  է մեկնարկել Դուբայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայի 500 ATP մրցաշարի մեկնարկում Ջոկովիչի մրցակիցը Թունիսից Մալեկ Ժազիրին էր: Սերբ թենիսիստ հաղթեց երկու սեթում 6:1, 6:2 հաշվով: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի Գերմանիայից Ֆիլիպ Կոլշրայբերի հետ:

Դուբայի ATP 500 մրցաշարը կեզրափակվի փետրվարի 29-ին: Այն ունի մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am