«Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ն ընկերական հանդիպում կանցկացնեն

Armenpress 20:22, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» և «Ալաշկերտ» թիմերը ընկերական հանդիպում կանցկացնեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Փետրվարի 26-ին«Ուրարտուն» կանցկացնի նախապատրաստական շրջանի վերջին ստուգողական հանդիպումը: Թիմըսեփական հարկի տակ ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ:  Հանդիպումը կմեկնարկի 16:00-ին: 

Մարտի 2-ին «Ուրարտուն» առաջնության երկրորդ հատվածի առաջին հանդիպումը կանցկացնի, որտեղկմրցի Վանաձորի «Լոռիի» հետ: Մեկնարկը՝ 17:30-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am