Գանձաքար գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ

Armenpress 20:11, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի մոտակա անտառում այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ:

Հրդեհի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 18:01-ին հրդեհը մեկուսացվել է, սակայն 18:54-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am