1000х90.jpg (78 KB)

Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել, փրկարարները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել

Armenpress 10:57, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 23-ին, ժամը 20:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կառլեն Վ.-ն (ծնված 1984 թ.) ապակիով վնասել է ձեռքերի դաստակները:

Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am