1000х90.jpg (78 KB)

Մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 400 դեպք Է գրանցվել մայրցամաքային Չինաստանից դուրս

Armenpress 10:48, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 24-ի առավոտվա դրությամբ աշխարհում մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման ավելի քան 2204 դեպք. 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել Է հիվանդանալու 416 նոր դեպք: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը ավելացել Է 26-ով՝ ութ մարդ մահացել Է Իրանում, յոթը՝ Հարավային Կորեայում, չորսը՝ Ճապոնիայում, երկուական հոգի Հոնկոնգում եւ Իտալիայում (Իտալիայի իշխանություններն արդեն հայտնել են Covid-19-ի երրորդ զոհի մասին), մեկական Ֆրանսիայում, Տայվանում եւ Ֆիլիպիններում:

Ամենից շատ հիվանդներ՝ 838, հայտնաբերվել են Ճապոնիայի տարածքում՝ 838, նրանցից 630-ը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն են ու անձնակազմի անդամները, որը կարանտինի մեջ Է գտնվում Յոկոհամայում: Ինչպես հայտնել Է Yonhap գործակալությունը, Հարավային Կորեայում հայտնաբերվել Է վարակման 161 նոր դեպք, հիվանդների ընդհանուր թիվը հասել Է 763-ի: Իտալիայում գրանցվել Է 152 հիվանդ, Սինգապուրում՝ 89, Հոնկոնգում՝ 74, Իրանում՝ 43, Թաիլանդում եւ ԱՄՆ-ում՝ 35-ական, Տայվանում՝ 28, Ավստրալիայում՝ 23, Մալայզիայում՝ 22, Գերմանիայում եւ Վիետնամում՝ 16-ական, Ֆրանսիայում՝ 12, Արաբական Միացյալ Էմիրություններում՝ 11, Մակաոյում՝ տասը: Կորոնավիրուսով հիվանդանալու տասից պակաս դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Ռուսաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Կամբոջայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Նեպալում, Շրի Լանկայում եւ Շվեդիայում:

Ինչպես հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, երկրում փետրվարի 24-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 77 հազար 150 դեպք, 2 592 մարդ մահացել Է: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 409-ով, մահացածներինը՝ 150-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 149 մարդ, եւս մեկը Հայնանի նահանգում: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am