Հարավային Կորեան սպառնալիքի ամենաբարձր մակարդակն Է հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Armenpress 09:58, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում մեկ օրում Covid-19 կորոնավիրուսով ախտահարվածների թիվն աճել Է 161-ով՝ հասնելով 763-ի: Այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդանալու հետեւանքով մահացել Է եւս մեկ մարդ: Այդպիսով, կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը հասել Է յոթի: Հիվանդացածների մեծ մասը «Սինչհոնջի» կրոնական համայնքի անդամներ են երկրի՝ մեծությամբ չորրորդ Տեգու քաղաքում (2,4 միլիոն բնակիչ): Նախօրյակին Հարավային Կորեայում կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարվել Է սպառնալիքի «կարմիր» մակարդակ՝ չորս մակարդակներից ամենաբարձրը: Վերջին անգամ դա տեղի Է ունեցել H1N1 խոզագրիպի բռնկման ժամանակ 2009 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am