Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Ռոմա»-ին հաղթել «Լեչե»-ին

Armenpress 22:52, 23 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Լեչե»-ին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում «գայլերն» առավելություն ունեին, ինչի մասին վկայում էր նաև խաղի վիճակագրությունը: Հանդիպման 13-րդ րոպեին, ստանալով Հենրիխ Մխիթարյանի դիպուկ փոխանցումը, Ունդերը բացեց հանդիպման հաշիվը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոմա»-ի կազմում մեկնարկային րոպեներից էր մասնակցում խաղին, 37-րդ րոպեին Ջեկոյի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Սա Մխիթարյանի 5-րդ գոլն է Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում: Երկրորդ կեսի 69-րդ րոպեին Էդին Ջեկոն խփեց «գայլերի» երրորդ գնդակը, իսկ հանդիպման վերջնամասում Կոլարովը դարձավ մայրաքաղաքային թիմի 4-րդ գնդակի հեղինակը. «Ռոմա»- «Լեչե»՝ 4:0:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 42 միավորով 4-րդ տեղում է:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am