Մինչև 2023-ը Հայաստանի ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրվելու են տեսախցիկներ

Armenpress 16:30, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանության բաժիններում բռնության գործադրման և խոշտանգման դեպքերը բացառելու նպատակով մինչև 2023 թվականը նախատեսվում է բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

«Պիլոտային ծրագրով արդեն կահավորել են ոստիկանության 10 ստորաբաժանումներ: Հիմա ներքին իրավական ակտերի խնդիր կա: Շատ մոտ ժամանակներում այդ գործընթացը կսկսի գործել: Ֆինանսական կամ տեխնիկական խնդիրներ չկան, այդ բոլոր 10 բաժինները կահավորված են ավելի շատ տեսախցիկներով, քան նախատեսված էր սկզբում»,- ասաց Եսայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am