Էդգար Բաբայանը մասնակցել է ակումբի անհաջող խաղին

Armenpress 13:46, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Հոբրո»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել է «Միդտյուլանին» և զիջել է 0:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Էդգար Բաբայանը «Հոբրո»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման ավելացված ժամանակում:

«Հոբրո»-ն մրցաշարային աղյուսակում 12-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am