Այսօր՝ փետրվարի 22-ին

Armenpress 11:04, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թ. այս օրն Արցախյան շարժման ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի եւ Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:

*             1952 թ. այս օրը ծնվել է Ջեյմս Բաղյանը՝ ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը:

*             1819 թ. այս օրը ԱՄՆ-ն Իսպանիայից 5 միլիոն ամերիկյան դոլարով գնեց Ֆլորիդան:

*             1732 թ. այս օրը ծնվել է  Ջորջ Վաշինգտոնը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահը (ապրիլի 30, 1789 - մարտի 4, 1797)։

*             1940 թ. այս օրը ծնվել է Արշակ Սադոյանը՝ ՀՀ քաղաքական գործիչ, Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր։

 

                   Գիտե՞ք, որ...

 

*             Աշխարհի ամենացուրտ վայրն Անտարկտիդայի «Արեւելք» կայարանն է, որտեղ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 2010 թ. օգոստոսին՝  -89.2 աստիճան:

*             Աշխարհի ամենաշոգ վայրը ԱՄՆ-ում է եւ կոչվում է մահվան մարգագետին: Այստեղ ամենաշոգ ժամանակահատվածն արձանագրվել է 1913 թ., երբ ջերմաստիճանը 56.7 աստիճանի է հասել:

*             Աշխարհի ամենաքիչ բնակչություն ունեցող քաղաք-պետությունը Վատիկանն է՝ իր 842 բնակչով, որոնցից միայն 600-ն են Վատիկանի քաղաքացի:

*             Աշխարհի ամենաբարձր կետը Էվերեստի գագաթն է, այն ծովի մակերեւույթից 8 848 մետր բարձրության վրա է:

*             Աշխարհի ամենաշատ այցելություններ գրանցող քաղաքը Լոնդոնն է, որը տարեկան 18 մլն այցելու է ունենում:

*             BBC-ի վարկանշային տվյալների համաձայն՝ ամենահանրահայտ երկիրն աշխարհում Գերմանիան է:

*             Աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունն ունի Մոնակոն, որտեղ կյանքի միջին տեւողությունը կանանց համար՝ 89, տղամարդկանց համար 85 տարեկանն է:

 

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am