Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կստորագրվի 2020թ. ընթացքում

Armenpress 19:58, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ  Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում: Համաձայնագրով` Եվրոպայի ողջ օդային շուկան կդառնա մեկ ամբողջական, և կարիք չի լինի առանձին-առանձին պայմաններ հստակեցնել»,- ասաց Ռևազյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am