Գերմանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել

Armenpress 19:38, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Երեք առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում Իդլիբի հետ կապված անհանգստություն են հայտնել բնակչության աղետալի վիճակի, ինչպես նաև հետագա ռազմական գործողությունների ռիսկերի վերաբերյալ: Նրանք պայմանավորվել են, որ ճգնաժամից դուրս գալու համար  պետք է գտնվի քաղաքական լուծում: Այս առումով, նրանք ողջամիտ են համարել մոտ ապագայում համատեղ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է Շտեֆեն Զայբերտը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am