Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած Բեժանյանների ընտանիքին

Armenpress 16:32, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ին այցելել է Բեժանյանների բազմազավակ ընտանիքին. փետրվարի 13-ին ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով. ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին, զրուցել ծնողների և երեխաների հետ:

«Անչափ ուրախ եմ, որ այցելեցի ձեզ, շատ ուրախ եմ, որ մեր երկրում կան ձեզ պես մայրեր: Շնորհավորում և ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր բազմանդամ ընտանիքին»,- ասել է Աննա Հակոբյանը:  

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am