Չինաստանում կորոնավիրուսով կրկնական վարակման դեպք Է արձանագրվել

Armenpress 16:17, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով կրկնական վարակման դեպք են հայտնաբերել Չինաստանի Սիչուանի նահանգում: Այդ մասին հայտնել Է People՚s Daily թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ հիվանդին հիվանդանոցից դուրս են գրել հունվարի սկզբին, գրում Է թերթը: Դուրսգրումից հետո նա գտնվել Է տնային կարանտինում եւ ոչ մի տեղ չի գնացել: Տասն օր հետո նրա համար կատարել են կրկնական թեստ՝ վիրուսային նուկլեինային թթվի հայտնաբերման համար, եւ արդյունքն ստացվել Է դրական: Հիվանդին եւ նրա ընտանիքի անդամներին տարել են համապատասխան կառույցները, նրանց տանը վարակազերծում են կատարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am