Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 2236-ի

Armenpress 09:48, 21 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում փետրվարի 21-ի տեղական ժամանակով 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 20-ի 20:00-ի) դրությամբ հաստատվել Է Covid-19 կորոնավիրուսով վարակման 75 հազար 465 դեպք, 2 236 մարդ մահացել Է, հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում հիվանդացածների թիվն ավելացել Է 889-ով, մահացածներինը՝ 118-ով: Նրանցից հիվանդության Էպիկենտրոն Հուբեյի նահանգում մահացել Է 115 մարդ: Հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 54 հազար 960 մարդ, ավելի քան 11,6 հազարի վիճակը գնահատվում Է՝ ծանր: 18,2 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am