1000х90.jpg (78 KB)

Փաշինյանն Արցախի ժողովրդավարական ընտրությունները կայացած պետություն լինելու ապացույց է համարում

Armenpress 00:28, 21 Փետրվար, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացման պարագայում աբսուրդ է համարում Ադրբեջանի կազմում Արցախի լինելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Արցախում միշտ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում, և ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել, դա անհեթեթություն է, որովհետև Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույց է եղել, որ Արցախը կայացած պետություն է, և խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, դա ընդհանրապես աբսուրդ է: Ընտրություններն այն հարթակն են, որտեղ պետք է տեղի ունենա քննարկում երկրի զարգացման տեսլականի վերաբերյալ, և ժողովուրդը պետք է ազատ կամարտահայտման հնարավորություն ունենա: Մենք մեզ համարում ենք Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման երաշխավորը»,- ասաց Փաշինյանը: 
Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու. ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 6 կուսակցություն և մեկ դաշինք:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am