«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առողջ հասարակություն՝ ամուր բանակ

Armenpress 21:34, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Նախորդ տարի գրանցվեցին ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան նվազագույն դեպքեր, մինչդեռ 2020 թ. սկսվեց զորամասերում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի անակնկալ աճով: Հունվարի 1-ից մինչ այժմ զոհվել է 13 զինծառայող: Հատկապես ինքնասպանությունների առնչությամբ, որոնց հետ կապված կասկած կա, որ առկա է ծառայակիցների կողմից ինքնասպանության հասցնելու հանցակազմ, միանգամից առաջ քաշվեց զորամասերում ոչ կանոնադրային հարաբերությունների ու դրանց բացասական ազդեցության մասին թեզը: Իհարկե, ոչ կանոնադրային հարաբերությունները բազմաթիվ դրսեւորումներ ու պատճառներ կարող են ունենալ, մինչդեռ այն հիմնավոր բուժելու համար հարկավոր է սկսել ոչ թե հենց բանակից, այլ հասարակությունից:

Հասարակությանը հարկավոր է կրթել, լուծել հանրության ներսում գոյություն ունեցող խնդիրները, որպեսզի այն իր բացասական ազդեցությունը չունենա բանակի վրա: Երբ հանրության ներսում առկա է պոզիտիվ միջավայր, այն դրականորեն է ազդում ինչպես բանակի, այնպես էլ այդ հասարակության որեւէ շերտը ներկայացնող մարդկանց խմբերի վրա: Եթե առկա է նեգատիվ միջավայր, բնականաբար, այդ խմբերում դրսեւորվելու են բացասական միտումներ:

Ինչո՞ւ ենք հեռուն գնում: Մեր շրջապատում չե՞նք տեսնում ընդհանուր կենսամակարդակի, պայմանների, ինչպես նաեւ կենցաղում դրսեւորվող սովորությունների հետ կապված այն դրսեւորումները, որոնք խոչընդոտում են աշխատանքի կազմակերպմանը, աշխատանքի արդյունավետությանն ու նորմալ գործընկերային հարաբերությունների կառուցմանը:

Այնպես որ, առաջիկայում ինչպիսի ռազմավարություն էլ մշակվի, ամենայն հավանականությամբ, դրա կյանքի կոչման ճանապարհին անելիքի մի ահագին բաժինն էլ կունենա ԿԳՄՍ-ն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am