Թալինի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Armenpress 20:12, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 18-ին հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Կապանում հաշվառված, 57-ամյա մի տղամարդու։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։ 57-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացվող մարմնին։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am