1000х90.jpg (78 KB)

Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս

Armenpress 12:11, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը նկատեց, որ այդ ցուցանիշը ամենաբարձրն է 2008 թվականից ի վեր:

Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ ընթացիկ տարում կարձանագրվի ավելի  բարձր տնտեսական աճ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am