«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Քաղաքական ենթատեքստ չկա, ազդակները տնտեսական են

Armenpress 21:58, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին հարցրեցինք. «Ինչու՞ որոշեցիք մտնել հանքարդյունաբերության շուկա՝ տնտեսակա՞ն ազդակներով, թե՞…»:

«Մեր նախկին ուսումնասիրությունները մեզ ուղղորդեցին,- հնչեց պատասխանը:- Մեր որոշակի վերլուծությունները ցույց են տվել, որ հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունների սեփականատերերը եւ իրական սեփականատերերը որոշակի փոխկապվածություն ունեն, կենտրոնացվածություն կա, թելերով դեպի օֆշոր է գնում: Երկրորդը՝ ընդերքը ազգային հարստություն է, որի նկատմամբ հանրության ուշադրությունը բավականին մեծ է:  Տնտեսական ազդակները եղան պատճառը: Եթե Ձեր հարցի ենթատեքստը ճիշտ եմ ընկալում, միանգամից ասեմ, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Ես չեմ համաձայնեցնում որեւէ մեկի հետ այն շուկաները, որոնք պետք է ուսումնասիրեմ: Դա համաձայնեցնում ենք միայն հանձնաժողովի անդամներով»:

Փորձեցինք հասկանալ՝ իսկ ինչու՞ հանձնաժողովը որոշեց ուսումնասիրություններով մեդիա դաշտ մտնել, այս պարագայու՞մ էլ քաղաքական ենթատեքստ չկա…»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am