Հինգերորդ զորամիավորման զորամասերը մարտավարաշարային պարապմունքներ են անցկացրել

Armenpress 21:13, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման զորամասերում փետրվարի 17-ին և 18-ին անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումների պատրաստության աստիճանն ստուգելու, փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվել են ռազմական տեխնիկայի դուրսբերման և մարտական խնդիրների կատարման նախապատրաստական վարժանքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am