Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել

Armenpress 17:56, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի բժշկական կենտրոնում  փետրվարի 10-ին ծնվել է 5 կգ 500 գրամով քաշով, 60 սմ հասակով տղա երեխա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից. կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գր քաշով, 60 սմ հասակով»,-տեղեկացնում է ԲԿ-ն:

 Մասիսի բժշկական կենտրոնը և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորել է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am